Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին
Advertisement 1000 x 90

Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին

Հարցում
Պարոն Միքայելյան,

Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի         6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

  1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,
  2. Արդյո՞ք Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․
    3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին,
  3. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,
  4. Ի պաշտոնե ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։
    Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։

Երկրապահ կամավորականների միության վարչություն»: