«Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)

Գերիների ազատագրման հարցում դավաճան Նիկոլը հայտնվել է անելանելի վիճակում… Նա արդեն հասկացել է, որ իր տգետ և ապուշ թեզերը, թե ընդդիմադիրների ակտիվության պատճառով չի կարող հետ բերել գերիներին արդեն «չեն աշխատում» ու որոշել է իրեն սպասարկողներից ոմանց միջոցով մեսիջներ հղել Մոսկվային՝ միևնույն ժամանակ իրեն ծառայող այլ գործիք-գործիչների միջոցով էլ իր երկրպագուների և ժեխի շրջանում գեներացնել հակառուսական տրամադրություններ՝«ապացուցելով», որ մեր գերիների հարցը կլուծվի, եթե դա ցանկանա ՌԴ-ն, որը «չի ցանկանում»…

Հունվարի 20-ին ԱԺ քայլիստ երեսփոխան Հովհաննես Իգիթյանը լրագրողներին ասել էր, որ «եթե Պուտինը զանգահարի Ալիևին, գերիների հարցը կլուծվի»…

Իսկ այսօր արդեն իր կենդանական հակառուսականությամբ հայտնի և Նիկոլին անվերապահորեն ծառայող Լևոն Շիրինյանը, ով վերջին արցախյան պատերազմից 6 օր առաջ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր, որ «հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ», ինչպես նաև կրկին հակառուսական հռետորաբանությամբ էր հանդես եկել, գրառում է արել և «բացահայտել», որ «գերիների խնդրի լուծման ուղիղ ճանապարհը գլխավոր մոդերատոր Վլ. Պուտինն է»՝ կոչ անելով համայն հայությանը ստորագրահավաք սկսել…

Հետաքրքիր է, ինչից է դժգոհում Կուր-Արաքսյան դաշտավայրը գրավող սույն քաղաքագետը… Իր ուզածը, որ հայը դառնա թուրքի շուն, որոշ չափով իր կուռք՝ կապիտուլյանտ Նիկոլը կատարել է և Արցախի 80 տոկոսը նվիրել է իր կողմից «մարդասպան և ռազմական հանցագործ» բնութագրված Իլհամ Ալիևին…

Հիմա ի՞նչ է ուզում սա… Զարմանալի է, ումից ի՞նչ է պահանջում նիկոլապաշտ Շիրինյանը… Հակառուսականությամբ աչքի ընկնող սույն անձնը նաև շատ լավ գիտի, որ ստորագրահավաքներով որևէ հարց չի լուծվի, քանի որ իր նմանները շարունակում են հակառուսականության տարածումը նիկոլականների և ժեխի շրջանում՝ ծառայելով դավաճան Նիկոլին, ով մի անգամ արդեն օգտագործել է ռուսների կողմից գերիների ազատագրումը սեփական շահերի և ինքնագովազդվելու համար՝ 44 գերիների հետ վերադարձը ներկայացնելով որպես իր աշխատանքի արդյունք, այնինչ, Նիկոլն այդ և շատ այլ հարցերում ոչինչ է…

Այո՛, շատ ճիշտ են քայլիստները և դավաճանին սպասարկողները, որ գերիների հարցը կարող է լուծել միայն Պուտինը… Բայց ու՞մ համար լուծի՝ «ժողովուրդի», որը երկրպագում է հակառուսական և սորոսական Նիկոլին ու իրեն շատ «շուստրի» է զգում մտածելով, որ Մոսկվան պետք է կատարի իր բոլոր ցանկությունները, բայց դրա դիմաց որևէ բան չպահանջի…

Այս իշխանության երկրպագու Գագիկ Ջհանգիրյանը մի անգամ շատ լավ բան ասեց, որն ամբողջովին համընկնում է այս իրավիճակի հետ… Կապիտուլյանտ Նիկոլը «համ ուզում է կույս մնալ, համ՝ հաճույք ստանալ»՝ Պուտինի միջոցով ազատելով գերիներին շարունակել իր սեփական՝ հակառուսական քաղաքականությունը…

Հ.Գ. Հետաքրքիր է, գերիների ազատգրման հարցում ինչու՞ նիկոլականները չեն դիմում Բայդենին կամ Սորոսին…»

Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)

Գերիների ազատագրման հարցում դավաճան…

Опубликовано Gagik Hambaryan Четверг, 21 января 2021 г.



Նման նյութեր