Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Գեղամը Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող էր, մեր ռազմական ակումբի անդամ: Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ սովորում էր ռազմական ինստիտուտում: Արցախյան մեր այցերին գրեթե միշտ ուղեկցում էր, ուշքն ու միտքը Արցախն էր. ամեն անգամ հարցնում էր՝ ո՞ր զորամասում ծառայելով՝ ամենաշատը կկարողանա օգտակար լինել։ Իր հետ մեր վերջին այցելությունը Եղնիկների դիրքերն էր: Այս պատերազմի հենց առաջին օրը Գեղամը մեկնեց ծառայության Ջրականում՝ որպես դասակի հրամանատար: Այն քչերից էր, ով գիտակցում էր Հայրենիքի արժեքը, լեցուն էր կյանքով ու ապագայի նպատակներով: Հոկտեմբերի կեսին, երբ վերադարձանք Արցախից, իմացա, որ Գեղամը զոհվել է: Ջրականի կատաղի մարտերին նորանշանակ հրամանատարը մասնակցեց 25 օր և զոհվեց՝ հանուն հայրենիքի: Երբ գնացինք հոգեհանգստին, այն կենսուրախ ու հետաքրքրասեր Գեղամից ես ոչինչ չտեսա. դարձել էր 19-20-րդ դարերի մի ֆիդայի, որոնց միայն նկարներով էի տեսել:
Հավե՛րժ Փառք քեզ, պարո՛ն լեյտենանտ։ Հավե՛րժ փառք Հայերենիքի համար բոլոր նահատակվածներին: Քո ընկերները գնալու են քո երազանքների ու նպատակների հետևից»:
Գեղամ Մադաթյանը…
Գեղամը Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող էր, մեր ռազմական ակումբի անդամ: Համալսարանական կրթությանը…
Опубликовано Վահագն Վարագյան Четверг, 21 января 2021 г.