Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով. ԱԻՊԾ
Advertisement 1000 x 90

Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով. ԱԻՊԾ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առավոտյան օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով:

Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով: Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են»,- հայտնում է ԱԻՊԾ-ն: