Ազգային ժողովի նիստերն անհնար է դիտել առանց նյարդային կծկումների և գերլարման։ Պատանեկան ինքնահաստատման և պոպուլիզմի փառատոն է, որտեղ, բացի դատարկախոսությունից, չկա ոչինչ։ Մեկն ասմունքում է, մյուսը՝ հոխորտում, մեկը՝ տվայտվում ու պոռոտաբանում։ Պատանեկան մտքի տակ չկա հասունություն, ազգային կեցվածք, անկեղծ առոգանություն։ Մինչդեռ Ազգային ժողովը պիտի լիներ ազգային իմաստունների Ավագների խորհուրդ, ոչ թե Պատանի հանդիսատեսի թատրոն։
Այսքանից հետո մենք խիղճ ունե՞նք խոսելու հայ միջնադարյան մտքի նվաճումների, գրերի գյուտի, ազգային եկեղեցական ժողովների մասին, որոնք հայկական պառլամենտի նախատիպն էին։ Եթե Հովհան Օձնեցին և Դավիթ Ալավկաորդին ողջ լինեին, նրանք դժվար թե այլևս ողջ լինեին՝ տեսնելով մի ողջ ավանդութային համակարգի պղծումը։
Ազգային ժողովը կյանքի փորձառություն, մտքի խորություն ունեցող ազգային իմաստունների աշխատավայր պետք է լինի, որտեղ կմշակվեն մեր շահերը սպասարկող օրինագծեր, կհնչեն հասարակության առողջացման և բարոյական զարգացման ելույթներ, կտրվեն ազգանպաստ ուղերձներ։ Կլինեն հասուն մարդիկ, որոնք իրենց ոգեղեն էներգիայի և մտքի միջոցով մարդկանց ցույց կտան ճշմարտության և հարատևության ճանապարհը։
Մեր ազգը մեղք է, կսպառվենք այսպես…
Վահե Թորոսյանի էջից:
Ազգային ժողովի նիստերը անհնար է դիտել առանց նյարդային կծկումների և գերլարման։ Պատանեկան ինքնահաստատման և պոպուլիզմի…
Опубликовано Vahe Torosyan Четверг, 21 января 2021 г.