«Մի քանի օրից իմ դեմ կհարուցվի թվով 3-րդ քրեական գործը». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

«Մի քանի օրից իմ դեմ կհարուցվի թվով 3-րդ քրեական գործը». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի քանի օրից իմ դեմ կհարուցվի թվով 3-րդ քրեական գործը: 3 քրեական գործերն էլ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարուցվել են վերջին 2 ամիսների ընթացքում: 3 քրեական գործերի հիմքում իմ հանրային գործունեության տարբեր դրվագներն են: 3 քրեական գործերն էլ չէին հարուցվի, եթե ես գլուխս կախ համակերպվեի ու լռեի…

Հայելու մեջ նայելով ինքս ինձ հարց եմ տալիս.

Արդյո՞ք կարող էի լռել և համակերպվել…

Պատասխանն է՝ ՈՉ

Արդյո՞ք քրեական գործերի ճնշման տակ պատրաստվում եմ նվազեցնել իմ պայքարի ակտիվությունը և կոշտությունը…

Պատասխանն է՝ ՈՉ

Կհանդիպենք բարիկադներից այն կողմ»:

Մի քանի օրից իմ դեմ կհարուցվի թվով 3-րդ քրեական գործը: 3 քրեական գործերն էլ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից…

Опубликовано Narek Malian Пятница, 22 января 2021 г.



Նման նյութեր