Ինձ ճանաչողները գիտեն, որ շուրջ 8 տարի պետական ծառայող եմ եղել՝ հասնելով քաղաքացիական ծառայության համակարգի մասնագիտական պաշտոնի առավելագույն կետին:
Այդ ընթացքում իհարկե շատ հիշարժան դեպքեր և իրադարձություններ են եղել: Բայց կա մի երևույթ, հատկապես որն պետության քանդողներից է, և սա դրա մասին է:
Քիչ չէին մարդիկ, որոնք ասում էին. «Կողքից պետական պաշտոն ունենալ է պետք»: Քանի որ պետական պաշտոնը դիտարկվում էր (հիմա էլ) սեփական բարեկեցությունը լավացնելու միջոց, ընդ որում, բացահայտ կամ կոծկված կոռուպցիոն մեխնիզմներով, որի մեջ է նաև հովանավորչությունը:
Պետական պաշտոնը չի դիտարկվել (հիմա էլ) հանրությանը ծառայելու միջոց: Արդյունքում շատերը, որ անհաջողակ էին իրենց մասնագիտության մեջ, կամ ավելի վատ, ուղղակի ձախողակներ էին, ձգտում էին դեպի պետական համակարգ: Մեր պետական համակարգը դարձել է ձախողակների, այն է լուզերների որջ (անգլերեն տարբերակը ավելի լավ է հնչում):
Օրինակ վերցրեք Ազգային Ժողովը, մտեք կայքը ու նայեք պատգամավորների կենսագրությունները, հատկապես ԻՔ-ինը: Այնտեղ մի ամբողջ լուզերների համախումբ է: Սրա հետևանքով է, որ երկիրը մեծ տեմպով կորցնում է ամեն հնարավոր ոլորտում և ուղղությամբ:
Հարգելի գիտակից, կրթված և հաջողակ ընկերներ և ծանոթներ: Քաղաքականությունը և պետական ծառայությունը չարիք չէ. Քաղաքականությամբ, եթե չես զբաղվում, ձախողակն է որոշելու քո կենսաձևը. Պետական ծառայության մեջ, եթե չես ուզում լինել, ձախողակն է այնտեղ հայտնվելու և քեզ հանրային ծառայություններ մատուցի (այսինքն հակառակը):
Արդյունքում մնալու ես առանց պետության:
Զբաղվեք քաղաքականությամբ, դա ընդամենը հետևյալ հարցի պատասխանի շուրջ գործունեությունն է.
Ինչպիսի՞ պետություն ենք մենք ուզում:
Հովհաննես Ավետիսյանի էջից:
Ինձ ճանաչողները գիտեն, որ շուրջ 8 տարի պետական ծառայող եմ եղել՝ հասնելով քաղաքացիական ծառայության համակարգի մասնագիտական…
Опубликовано Hovhannes Avetisyan Пятница, 22 января 2021 г.