Անտառային հրդեհներ և կորոնավիրուս․ թողարկվել է խաղ՝ 2020-ի մոտիվներով
Advertisement 1000 x 90

Անտառային հրդեհներ և կորոնավիրուս․ թողարկվել է խաղ՝ 2020-ի մոտիվներով

Յուրաքանչյուր ոք կարող է այն անվճար խաղալ:

Էնտուզիաստը զրոյից ստեղծել է մի փոքրիկ, բայց զվարճալի խաղ: Նա նախագծի վրա աշխատել է 6 ամիս և հավաքել է դրանում  2020 թվականի հիմնական իրադարձությունները՝ հրդեհներ Ավստրալիայում, կորոնավիրուս՝ կարանտիններով և դիմակներով, զուգարանի թղթի զանգվածային գնումներ, ԱՄՆ նախագահական ընտրություններ, և այլն:

Խաղը տևում է 5-10 րոպե, իսկ վերջում կգտնեք հեղինակի առաջարկը, թե ինչ է պատրաստում 2021-ը մեզ համար:

Դուք կարող եք խաղալ հենց բրաուզերում, անգլերենի իմացությունը պարտադիր չէ: Այն անվճար է, բայց վերջում, ցանկության դեպքում, կարող եք մի փոքր գումար փոխանցել հեղինակին՝ իր աշխատանքի համար:

Խաղի անվանումը պարզ է՝ 2020 GAME:

Սիրարփի Աղաբաբյան