Վարչապետը փորձում է Մակունցին փրկել «խորտակվող նավից». Միքայել Մինասյան
Advertisement 1000 x 90

Վարչապետը փորձում է Մակունցին փրկել «խորտակվող նավից». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով նոր պաշտոն է ստանալու։

Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել` հայտնելով, որ Մակունցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով նշանակելու է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։

«Եթե անգամ Մակունցը լավ մարդ է, անհերքելի է, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ապաշնորհ դիվանագետ։ Ավելի ճիշտ, դիվանագետ էլ չէ։ Իմ ասածի ապացույցն է նրա ունեցած բացթողումները ներհայաստանյան քաղաքական դաշտում, ինչպես նաև ԱԺ-ում»,–գրել է Մինասյանը։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը Մակունցին նախ մշակույթի նախարար էր նշանակել, հետո նաև ֆրակցիայի ղեկավար։ Մինասյանը նշում է, որ Մակունցը Փաշինյանի հետ անգլերեն է պարապել, և վարչապետը նրան վստահում է` փրկելով «խորտակվող նավից»։

Որպես հետգրություն Մինասյանը հիշեցրել է, որ Փաշինյանը խոստացել էր վերանայել դեսպանների նշանակումն այն անձանց, որոնք դիվանագիտական կադրեր չեն։



Նման նյութեր