Կինոպրոդյուսեր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «ЕРМИ» թիմի անդամ, ընդդիմության ցույցերի, որոնց ընթացքում պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ակտիվ մասնակից Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել։ Նա գրել է․
«Արա դե սպանիք էլի ձեր стадный инстинкт ով։ Օրը մի ուսապարկ-դեգեներատ մի բան բլթցնում ա, դուք էլ գարնանային հորթի պես,տռճիկ տալով, սկսում եք ձեր սուտի խորիմաստ կամ թերի հումորային մեկնաբանությունների վազքը։
Կենտրոնացեք կարևորի վրա – Երկիրը ոտներիս տակից գնում ա։
նիկոլը կաշառակեր է և վերջ։
նոկոլը դավաճան է և վերջ։
Պատերազմը ծախել են և վերջ։
Մեր տղեքի արյունը նիկոլների ձեռքերին ա և վերջ։
Բոլոր իշխանական նիկոլականները դատվելու են և վերջ։
Շուշին հայկական քաղաք է և վերջ։
28 ին ժամը 15:00 ին Հրապարակ, որ էս վերջը իրագործվի
ԵՎ ՎԵՐՋ։
P.S. Ջանգիրյանո՞վ եք հետաքրքրվում։
Հոկտեմբերի 27 ի գործը ինքն ա կեղծել։ Չե մի չե դատավոր…»։