«Քո չապրած գարունները մի օր կծաղկեն, Քո պաշտպանած հայրենիքի սահմանները` մի օր շատ ամուր կլինեն… Խոնարհվում եմ փառքիդ առաջ իմ Հպարտ, Հաղթած Զի»
Advertisement 1000 x 90

«Քո չապրած գարունները մի օր կծաղկեն, Քո պաշտպանած հայրենիքի սահմանները` մի օր շատ ամուր կլինեն… Խոնարհվում եմ փառքիդ առաջ իմ Հպարտ, Հաղթած Զի»

«Աղաջան Արշալույսի Ջանոյան.

Ծնվել է 2002 թ-ի հունվարի 31-ին, Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է ` Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը։ Բարի, ընկերասեր, կյանքով լեցուն այս լուսավոր տղան` սիրում էր կյանքը, իրեն շրջապատող ամեն անկյուն լցնում էր սիրով ու լույսով։

2020թ-ի հուլիսի 23-ին Աղաջան Ջանոյանը զորակոչվել է բանակ, ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում։ Դեռ նոր էր ծանոթացել զիվորական պարտականություններին, երբ սկսվեց թշնամու կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը։ Այդ օրերին ամեն օր զանգում էր տուն և խոսում ծնողների հետ, հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է, շատ ուրախ ու համարձակ էր, երբեք չի վախեցել կատարել իրեն առաջ դրված թեկուզ ամենադժվար առաջադրանքը։ Երկու ամսվա նորակոչիկը` նույնիսկ առաջնագիծ էր գնացել…

Մի անգամ, հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, թե` -«Շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց կգամ հետո կպատմեմ։ Ասում էր. -Մամ ջան, ինձ բոլորը «Док» են ասում, դեղերը ստանալու պատասխանատվությունն իմ վրա է»։

Մեր ազնիվ ու գաղտնապահ տղան այդպես էլ չհասցրեց ոչինչ պատմել իր տեսածի ու արածի մասին։ Մենք նույնիսկ չիմացանք, թե հատկապես որտեղ և ինչպես զոհվեց նա, չգիտենք` ովքեր էին իր հետ ծառայող ընկերները, սակայն հետմահու Աղաջանին շնորհվեց Արիության մեդալ, ինչն էլ նրա հերոս կերպարի խոսուն վկայությունն է։

ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ԼԻՆԵՍ ՀԵՐՈՍՍ,

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ, ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Քո թանկ հիշատակը հավերժ անմար կլինի մեր սրտերում։ Քո չապրած գարունները մի օր կծաղկեն, Քո պաշտպանած հայրենիքի սահմանները` մի օր շատ ամուր կլինեն…

Խոնարհվում եմ փառքիդ առաջ իմ Հպարտ, Հաղթած Զինվոր»։

Աղաջան Արշալույսի Ջանոյան.

Ծնվել է 2002 թ֊ի հունվարի 31֊ին, Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում։ Դպրոցն ավարտելուն պես…

Опубликовано Հայոց Ազգային Բանակ Пятница, 22 января 2021 г.