Եռաբլուրում մի կին մետաղյա փոքր սավոկով տղայի գերեզմանի կողքի սառույցներն էր ջարդում։ Համատարած լռության մեջ էդ ձայնը կրկնակի անգամ բարձր էր լսվում։
Մի տղամարդ մոտեցավ, ամենայն հավանականությամբ բարեկամներից, ու փորձեց ձեռքից վերցնել սավոկն ու ինքը ջարդել։ Չտվեց։ Ու մի նախադասություն ասեց, որ մինչև հիմա ականջներիս մեջ ա՝ «Թող մի բան էլ իմ բալի համար ես անեմ»…
Քայլեցի քիչ այն կողմ, 2 փոքրամարմին կին մեծ բահերով շիրիմիներից մեկի ձյունն էին մարքում։ Մտածեցի՝ մոտենամ, օգնեմ, բայց չհամարձակվեցի… քիչ առաջ լսածս դեռ արձագանքում էր ականջներումս։
Եռաբլուրում մինչև հիմա նոր փորված փոսեր կան…
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
Եռաբլուրում մի կին մետաղյա փոքր սավոկով տղայի գերեզմանի կողքի սառույցներն էր ջարդում։ Համատարած լռության մեջ էդ ձայնը…
Опубликовано Aram Gevorgyan Воскресенье, 24 января 2021 г.