SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին Արարատի մարզում տեղի ունցեած միջադեպի փաստով։
Այդ օրը՝ ժամը 05։20-ի սահմաններում Ոստիկանություն է ահազանգել Վեդի քաղաքի բնակիչ 45-ամյա Սասուն Գ․-ն և հայտնել, որ իր կնոջ հայրը և եղբայրները իրեն ծեծի են ենթարկել, ու ինքը հիմա գտնվում է «Վեդի» հիվանդանոցի բակում, որտեղ իրեն ծեծել է նաև հիվանդանոցի վիրաբույժը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ Սասուն Գ․-ն հայտնել է, որ ինքը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է նշված բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն չեն ցուցաբերել։
Իսկ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Բազիկյանը ապտակել է իր դեմքի ձախ հատվածին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիական ցավ։ Հետաքննիչի որոշմամբ Սասուն Գ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: