«Լիբերտիական և գլոբալիստական տեսլականը, որի մարտիկներն այսօր գլխավորում են Հայաստանը, տանում է ուղղակի ոչնչացմանը, թե Հայաստանը, թե հայ ազգը»․ Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Լիբերտիական և գլոբալիստական տեսլականը, որի մարտիկներն այսօր գլխավորում են Հայաստանը, տանում է ուղղակի ոչնչացմանը, թե Հայաստանը, թե հայ ազգը»․ Արման Աբովյան

Եթե մենք ուզում ենք դուրս գալ այս մղձավանջից, ապա կենսական անհրաժեշտություն է հանդիսանում ճշգրիտ և առանց նյարդայնանալու վերլուծել, թե ինչ քայլեր են կատարել ոչ բարով իշխանություները` Փաշինյանի գլխավորությամբ և ամենա կարևորը ինչու՞ ։

Պարզ է, որ սա մի գրառմամբ հնարավոր չէ անել, սակայն գույություն ունի հստակ պատկեր առ այն, որ Փաշինյանը ի սկզբանե չուներ նպատակ պատերազմը հաղթել, կամ գոնե դուրս գալ նվազագույն կորուստներով ազգի համար:

Պետք է շատ հստակ ֆիքսել,որ Արցախյան խնդիրը ԻՐԱԿԱՆՈՒՄ դիտարկվել է նիկոլական իշխանություների կողմից, ոչ թե որպես համահայկական գոյության համար կարևորագույն գործոն, այլ բացառապես դատարկվել է` որպես խոչընդոտ երկրի իբր զարգացման համար ՝ իրենց գլոբալիստական տեսլականի համաձայն։

Պետք է ձերբազատվել իլյուզիաներից և հասկանալ` Արցախը հանձնելը իրենք դիտարկում են ոչ թե որպես հայ ազգի նորագույն պատմության խոշորագույն կատաստրոֆա,այլ ընդամենը որպես “խնդրի վերացում”, ինչը իրենց թույլ չեր տալիս իրականացնել տարածաշրջանային գլոբալիստական ձուլման գործողությունները։

Իրենք խորապես թքած ունեն ազգային արժեհամակարգի, կամ ազգային գործոնի վրա, իրենց համար կարևոր չէ ում “հացը ուտել”, իմիջայլոց իրենք մեծ հաճյուքով մեզ բոլորիս կնստացնեն ադրբեջանա-թուրքական տնտեսության կախվածության մեջ, քանզի դրա մեջ իրականում իրենք վատ բան չեն տեսնում։

Հասկացե´ք, այս մարդիկ հեռու են բոլոր այն գաղափարական սյուներից, որոնք մեզ համար կարևոր են և հանդիսանում են որպես անհերքելի սկզբունքներ։

Սակայն իրենց տեսլականի մեջ ամենավտանգավորը այն է, որ լիբերտարիական և գլոբալիստական տեսլականը, որի մարտիկները այսօր գլխավորում են Հայաստանը, տանում է ուղղակի ոչնչացմանը, թե Հայաստանը, թե հայ Ազգը, քանզի խաղալ այս կարգի խաղեր հնարավոր է միմիայն, եթե ունես շերտային աշխարհաքաղաքական անվտանգային համակարգ, հակառակ դեպքում քեզ շատ արագ վերացնելու են բառի բուն իմասով։

Հ.Գ.

Թուրքիան և Ադրբեջանը հենց այս պահին Հայաստանի սահմաններից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա անցկացնում են լայնածավալ զորավարժություններ + այդ պետությունների ղեկավարները լուրջ պատրաստվում են պատերազմի` տարածաշրջանում։

Հիմա գուշակեք, թե ով է լինելու իրենց թիրախը։

Մտածեք։

Հ.Գ.Գ

Նիկոլ ԳՆԱ, շանս տուր Երկրին!!!!

Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումներից:

#Նիկոլ_ԳՆԱ
#ԱռանցՆիկոլՀայաստան
Եթե մենք ուզում ենք դուրս գալ այս մղձավանջից, ապա կենսական անհրաժեշտություն է հանդիսանում…

Опубликовано Արման Վլադիմիրի Աբովյան Воскресенье, 24 января 2021 г.



Նման նյութեր