«Հավաքական հիպնոսի մեթոդներով անզգայացած հանրույթը տեղյակ չէ ոչ իր պատմությունից, ոչ անցյալի ձախողումներից և ձեռքբերումներից». Վահե Թորոսյան
Advertisement 1000 x 90

«Հավաքական հիպնոսի մեթոդներով անզգայացած հանրույթը տեղյակ չէ ոչ իր պատմությունից, ոչ անցյալի ձախողումներից և ձեռքբերումներից». Վահե Թորոսյան

Հասարակությունը թաղված է խորը անիրազեկության, անտեղյակության թմբիրի մեջ։ Պրիմիտիվ պոպուլիզմի և տեսարանների վարժեցրած զանգվածը այնքան խորն է թաղվել այդ անելանելի փոսի մեջ, որ միայն ողջամիտ խոսքով հնարավոր չէ նրան այնտեղից դուրս բերել։

Հավաքական հիպնոսի մեթոդներով անզգայացած հանրույթը տեղյակ չէ ոչ իր պատմությունից, ոչ անցյալի ձախողումներից և ձեռքբերումներից, ոչ առավել ևս գալիք սպառնալիքներից։

Նա ապրում է մոտակա անցյալի և շարունակվող ներկայի հոսքում։

Հանրույթը այնքան է կեղեքվել ստով ու դավադրություններով, որ ակնհայտ ճշմարտությունները, անգամ անհերքելի փաստերը չի կարողանում տեսնել, փոխարենը լավ ըմբռնում է քաղքենիության և պրիմիտիվիզմի հասնող գարշելի սուտը, դավադիր կեղծիքը, քանի որ այն հրամցվում է գեղեցիկ, ազդու և զանգվածների քիմքին հաճո առոգանությամբ։

‘Նվաստացած հպարտներին’ բանական դաշտ բերելու համար պետք է ապահիպնոսացում, ինչպես հեքիաթներում են Չարի կախարդանքը հաղթահարում Բարու ձեռնարկով։ Դա կարող է անել միայն հայկական Գերմարդը իր ոգեղենությամբ և իմաստնությամբ։ Հակառակ դեպքում այս պետականությունն էլ կհանձնենք հողին, եթե արդեն չենք հանձնել։

Վահե Թորոսյանի էջից:

Հասարակությունը թաղված է խորը անիրազեկության, անտեղյակության թմբիրի մեջ։ Պրիմիտիվ պոպուլիզմի և տեսարանների վարժեցրած…

Опубликовано Vahe Torosyan Воскресенье, 24 января 2021 г.



Նման նյութեր