
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտեցի ծայրից ծայր։ Անկախ իմ վերաբերմունքից այդ կուսակցության քայլերի և առաջինի նախագահի առանձին դիրքորոշումների հանդեպ՝ ազնվորեն գրում եմ զգացածս. ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանն ունի խորքային պետական գործիչ, որպիսիք շատ չեն մեր երկրում, իսկ ավելի անկեղծ՝ շատ և շատ քիչ են։
Խորհուրդ մեր նոր կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք այդ ելույթը, այնտեղ մտածողության, հատկապես լեզվամտածողության առումով շատ բան կա սովորելու։ Ամբիցիաների հետևից պետք է գիտելիք գա, խորքային մտածողություն, մի քիչ էլ տաղանդ գա, պոնտերն ու ինքնաառաջմղումը, «պինդ տղայի» դատարկ դիմակը կարճ կյանք ունեն։
Մինչ բովանդակային քննարկումը, էլի մի քանի անգամ հաստատ կկարդամ»։