«Կարդում ես պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը, այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Կարդում ես պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը, այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Վստահ եմ՝ մենք դեռ երկար ենք վերլուծելու անցած պատերազմում կրած պարտության պատճառները։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մի քանի հանգամանքի վրա էլ մատնացույց արեց՝ փաստացի վկայելով, որ բանակի կառավարման խնդիր կար ու որ ով ինչ ուզում, անում էր։ Տոնոյանը, իհարկե, չի ստում, վստահ եմ՝ վաղը, մյուս օր այդ ամենը քննության առարկա է դառնալու։ Բայց կարևոր մի հանգամանք կա, որը ոչ մի քննչական մարմին, ցավոք, երբեք չի կարող բացահայտել։ Օրինակ, նույն Դավիթ Տոնոյանի մեծամտությունն ու սնափառությունը։
Կարդում ես պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը, այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի։ Կարծես ինքը չէր մեծ-մեծ փրթում, օր ու գիշեր ինքն իր փիարով զբաղվում, պատրոն Դավոյի հետ հանցավոր սխեմաներ գծում ու Աստված գիտի, թե էլ ինչեր անում…
Ազնիվ խոսք եմ ասում, այսպես թե շարունակվեց՝ այս տականքները սկսելու են իրենք իրենց մեդալներ բաժանել, շնորհավորել, օրինակ, Շուշին հանձնելու օրվա կապակցությամբ և նոր պատերազմի միջոցով (կամ առանց դրա) թշնամուն նոր հողեր հանձնելու օպերացիաներ մշակել»։

Վստահ եմ՝ մենք դեռ երկար ենք վերլուծելու անցած պատերազմում կրած պարտության պատճառները։ Պաշտպանության նախկին նախարար…

Опубликовано Հրանտ Մելիք-Շահնազարյան Понедельник, 25 января 2021 г.



Նման նյութեր