Արցախի Շոշ գյուղի դպրոցը վերանորոգման որոշ աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ:
Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Դեռևս 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,-մանրամասնում են հիմնադրամից: