«Հուլիսյան պատերազմից հետո դաժե ֆեյսբուքյան հորանջողներին էր պարզ, որ մեծ պատերազմին այլընտրանք չի մնացել։ Իսկ Դավիթ Տոնոյանի համար անսպասելի էր». Վահագն Մխոյան
Advertisement 1000 x 90

«Հուլիսյան պատերազմից հետո դաժե ֆեյսբուքյան հորանջողներին էր պարզ, որ մեծ պատերազմին այլընտրանք չի մնացել։ Իսկ Դավիթ Տոնոյանի համար անսպասելի էր». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել, որում սենց մի միտքա արտահայտել․

«Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։»

Վերջում ավելացրելա, թե․ «դե էդ տարածքները ստատուսի դիմաց տալու համար էին, հո ուրիշ բանի համար չէին»։

Էս մարդն ասումա, որ Հայաստանն ավելի անվտանգ կլիներ ոչ թե նախկին բնագծերով, այլ ջոջ պետությունների տված բարաթով։ Ասումա, որ տնտեսապես կզարգանար ոչ թե Հայաստա-Իրան անվտանգ ճանապարհի առկայությամբ, ոչ թե Արցախում տարեկան արտադրվող լրացուցիչ 150 հազար տոննա հացահատիկեղենով, ոչ թե Արցախում արտադրվող լրացուցիչ շուրջ 100ՄՎտ էլեկտրաէնեներգիայով, այլ՝ կրկին ջոջ պետությունների տված բարաթով։

Բայց սա դեռ ամենը չէ։ Սկզբունքորեն ես կարող եմ ընդունել, որ մարդն այսպես կարող է պատկերացնել Հայաստանի անվտանգությունը։ Ես անգամ կարող եմ ընդունել, որ այդպիսի ռազմավարությունը քննարկման կարելի է դնել։ Բայց այ ինչն է անընդունելի – եթե դու այսպես ես պատկերացնում, ինչի՞ ես մեծ-մեծ հոխորտում։

Սա էլ ամենը չէ։ Պարոն Տոնոյանն ասումա․ «սաղ չոտկի էր, պռոստը չէինք մտածըմ, որ Թուրքիան ու վարձկանները կներգրավվեն»։

Առանձին երկու կետին էլ անդրադառնամ։

1․ Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում եղել է հետախուզական ինֆորմացիայի տրամադրմամբ, սպառազինությամբ, խորհրդականներով ու սիմվոլիկ ներկայությամբ։

Հիմա պարոն Տոնոյանն ասումա, որ Թուրքիայի այս ծավալի ներգրավումն անականկալ էր։ Լո՞ւրջ։ Էդ ո՞նց։ Լավ, ենթադրենք անականկալ էր Բարյաքթարների հայտնվելը, բայց բլյաձ, դուք չգիտեի՞ք, որ Թուրքիան տենց բան ունի ու որ ակտիվ կիրառումա այլ պատերազմներում։ Դժվար է՞ր 2+2 անել ու կանխատեսել, որ կարան Ադրբեջանին էլ վաճառեն։

2․ Վարձկանները։ Ես ինքս, մինչև իմ աչքերով չտեսա, չհավատացի դրանց առկայությանը։ Որովհետև մեծ հաշվով համարում էի (ու հիմա էլ եմ համարում), որ դրանց կարիքն Ադրբեջանը չուներ։ Թեպետ մի նշանակալի օգուտ դրանք տվին – իր կորուստների մի զգալի մասը Ադրբեջանը դրանց հաշվին քչացրեց։ Բայց մեկը կարա՞ ինձ բացատրի, թե 2000 կամ թեկուզ 5000 վարձկանը՝ հավաքագրված Սիրիայի ու Լիբիայի աղքատ գյուղացիներից ու որոնց մարտական արժեքը շատ ցածր է, այդ ո՞նց են էդպես վճռորոշ հանգամանք, որ․ «այ չէինք սպասում, դրա համար սենց եղավ»։

Վերջում էլ ասումա․ «մեր համար անսպասելի էր, որ երբ հուլիսին հրապարակային չափալախ տվինք Ալիևին, որը վաաբշե-տը հարցականի տակ էր դնում իրա ողջ իշխանության գոյությունը ու դեմքը փրկելու շանս չթողինք, ինքը տենց բուռն արձագանքեց»։ Հուլիսյան պատերազմից հետո դաժե ֆեյսբուքյան հորանջողներին էր պարզ, որ մեծ պատերազմին այլընտրանք չի մնացել։ Իսկ Դավիթ Տոնոյանի համար անսպասելի էր»:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել, որում սենց մի միտքա արտահայտել․

«Երկարաժամկետ եւ կայուն…

Опубликовано Վահագն Մխոյան Воскресенье, 24 января 2021 г.