Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքում գրել է.
«ՀԱՆՃԱՐԵ՞Ղ , ԹԵ՞ ԴԱՎԱԴԻՐ
Ռուսաստանը մինչ բոլշևիկյան հեղափոխությունը ողջ Եվրոպայի ցորենի շտեմարանն էր և մատակարարը, իսկ հեղափոխությունից հետո՝ ցորեն ներմուծող երկիր։Այս առիթով հայտնի է Ուինսթոն Չերչիլի խոսքը․ «Հանճարեղ պետք է լինել,Ռուսաստանն առանց ցորեն թողնելու համար»։ Ինչու՞ հիշեցի այս խոսքը։ Քիչ առաջ կարդացի Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքը Բաքվում․ «Իրանը ուրախ է, որ ադրբեջանական օկուպացված տարածքները ազատագրվել են»։ Մեր հարևան երկրների մեջ միակը, որի համակրանքը արցախյան հարցում մեր կողմն է եղել, Իրանն էր։ Արցախյան հակամարտության առաջին իսկ օրից Իրանը դիվանագիտորեն, իսկ գործնականում, հաճախ անթաքույց աջակցել է Հայաստանին և Արցախին։Իհարկե, Իրանի դիրքորոշումը հիմնականում կապված էր իր պետական շահերով, բայց նաև մեր նկատմամբ համակրակքով։ Եվ 2018թ․ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում իշխանության եկած բռնապետիկը քայլ առ քայլ ՝ հետևողականորեն սկսեց ուղղակի թշնամական քաղաքականությունը Իրանի հանդեպ։Եվ այսօր քաղում ենք հերթական դառը պտուղը։
Իսկապես պետք է հանճարեղ լինել, որ քո բնական դաշնակից Իրանին դարձնես քեզ հակառակորդ և թշնամուդ դաշնակից։
Հանճարե՞ղ, թե՞ դավադիր․․․»
ՀԱՆՃԱՐԵ՞Ղ , ԹԵ՞ ԴԱՎԱԴԻՐ
Ռուսաստանը մինչ բոլշևիկյան հեղափոխությունը ողջ Եվրոպայի ցորենի շտեմարանն էր և մատակարարը, իսկ…
Опубликовано Avetik Ishkhanyan Понедельник, 25 января 2021 г.