ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել. Mediaport
Advertisement 1000 x 90

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել. Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը Եվրոպայում ՀՀ դեսպան եղած ժամանակ աչքի է ընկել արևմտյան հատուկ ծառայությունների հետ սերտ կապերով, վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ռուսական շրջանակների հետ, այդ թվում՝ դիվանագիտական և ոչ միայն:

Ադոնցի հանդիպումը կազմակերպել է նրա խնամին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը:

Մոսկվայի ռեստորաններից մեկում կայացած հադիպմանը, որին մասնակցել են 4 անձ՝ Ադոնցը, Կառլոս Պետրսյանն ու ռուս 2 բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե Փաշինյանը հակառուսական ստվերային գործընթացներ է սկսել և ԱԳՆ-ում ինքն ունի իր թիմը, որոնք պրոռուսական հայացքներ ունեն. որպես իր թիմի անդամ Ադոնցը տվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ:

Ադոնցը հայհոյանքեր է տեղացել Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի և այլոց հասցեին՝ ասելով, որ նրանք են հակառուսական ընդհատակյա գործընթացների համակարգողները և Բայդենի վարչակազմի ամրապնդումից հետո հիմնովին փոխելու են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ Ադոնցը ռուսներին առաջարկել է իր ծառայությունները՝ հավաստիացնելով, որ նախարարությունում իր հեղինակությունը բավականին բարձր է, և ինքն ի վիճակի է կանխելու հակառուսական տրամադրությունների սպասվող աճը, ինչպես նաև ուշագրավ մանրամասներ է հայտնել ՀՀ արտաքին գերատեսչության երքին խոհանոցից:

Կառլոս Պետրոսյանն էլ երաշխավորել է Ադոնցին ռուս պաշտոնյաների մոտ՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ է աջակցել նրան հակառուսական ալիքի չեզոքացման հարցում:

Մյուս մանրամասները՝ առաջիկայում: