Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքում հայկական բեռնատարների վրա քարերով հարձակումը ցուցիչ է այն բանի, որ Արցախի հանձնմամբ «հանգիստ ապրելու» թաքուցյալ և բացահայտ քարոզով արտահայտվող մտայնությունը որևէ աղերս չունի իրականության հետ և խիստ վտանգավոր է։
Քանի դեռ Հայաստանը չի վերագտել իրեն, քանի դեռ Հայաստանը ցույց չի տվել իր ատամները թշնամուն, քանի դեռ Հայաստանը նույն այդ թշնամու նկատմամբ չի գրանցել գոնե փոքր, բայց հաղթանակ որևէ հարթությունում, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են, քարկոծելու են բառիս բուն և փոխաբերական իմաստով, քարկոծելու են ավելի ուժգին, քարկոծելու են ամենուր, ուստի նահանջի և փախուստի ոչ մի վայր չի գտնվելու։
Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ, և այդ հաղթանակը լինելու է։
Վարդան Ոսկանյանի էջից:
Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքում հայկական բեռնատարների վրա քարերով հարձակումը ցուցիչ է այն բանի, որ Արցախի հանձնմամբ…
Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 25 января 2021 г.