«Ըստ նախարարի՝ ստացվում է, որ նոր են աշխատելու այդ ուղղությամբ». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ըստ նախարարի՝ ստացվում է, որ նոր են աշխատելու այդ ուղղությամբ». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Իրո՞ք, Սուրեն․․․

Գյումրիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող 62 շիրակցիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա։ Պապիկյանը նշել է, որ նման հայտարարություն անելու համար հիմք է այն, որ շիրակցիների` Ադրբեջանում լինելու փաստը հաստատել է Կարմիր խաչը, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը։ Սույն նախարարը նաև նշել է, որ ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեն, որ գերիները շուտ հետ վերադարձվեն։

Իրո՞ք։ Ըստ նախարարի՝ ստացվում է, որ նոր են աշխատելու այդ ուղղությամբ։ Իսկ միչև հիմա ըստ ցանկության են աշխատե՞լ՝ հույսը դնելով ռուսների վրա, որ Մոսկվան կվերադարձնի հայ գերիներին, իսկ դավաճան Նիկոլն էլ կինքնագովազդվի։

Համոզված եմ՝ հիմա էլ այդ հարցը կարող են ռուսները լուծել, ու դեմագոգիա է իշխանությունների որևէ ներկայացուցչի կողմից խոստումներ տալը, թե իրենք այդ հարցի շուրջ ինչ-որ քայլեր են ձեռնարկում։ Կապիտուլյանտ Նիկոլն այդ հարցում որևէ բան չի կարող անել, որն ընդունում են նաև նրա թիմակիցներից և սատարողներից ոմանք։
Նախարար Սուրենը լավ կլինի՝ այնքան էլ հույսը չդնի Կարմիր խաչի վրա ու չմոռանա, որ Բաքվում մեր գերիներին բնութագրում են որպես ահաբեկիչների, ու այդ կազմակերպության կողմից վերադարձված շատ գերիներն ինչ վիճակում են եղել»։

Իրո՞ք, Սուրեն

Գյումրիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ…

Опубликовано Gagik Hambaryan Вторник, 26 января 2021 г.



Նման նյութեր