Արտաշես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենակ Հայստանում սենց բան կարար լիներ ժանրից։ Մարդուն փողոցից վերցնում ես, տանում ես պոլիկլինիկայի բոլոր սենյակները անցկացվում ես, վերջում քաղաքապետարանի սոցբաժին ես ներկայացնում ծերանոց տեղափոխելու համար։ Փաստաթղթերը ուղարկում են նախարարություն, մի քանի օրից պատասխանը գալիս է, տեղափոխում ես ծերանոց, անցնում է մի քանի օր և անակնկալ քեզ զանգում են, ասում են եկեք, ձեր «ապրանքը» տարեք։
Թե բա սխալմունք է տեղի ունեցել, իր տարիքը չի համապատասխանում ծերանոցում մնալու համար։ Հիմա հարց՝ որտեղի՞ց են հավաքում էսքան իրենց գործից անտեղյակ տգետների։ Ծերանոցի համար թղթեր ես պատրաստում էդքան ժամանակ ու էներգիա ես ծախսում, չորս պետական կառույց ես անցնում, ոչ մի տեղ չեն նայում որ այդ մարդը 64 տարեկան է այլ ոչ թե 65, այս եղանակին հանում տալիս են թե տար գոնե թոշակի կարգ հանի նոր բեր կընդունենք»։
Մենակ Հայստանում սենց բան կարար լիներ ժանրից։
Մարդուն փողոցից վերցնում ես, տանում ես պոլիկլինիկայի բոլոր սենյակները…Posted by Artashes Sahakyan on Tuesday, January 26, 2021