Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանած զորամիվորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ։
Երկրորդ՝ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում միայն հետևակի կամ հատուկջոկատայինների մասնակցությամբ, այլ ընդգրկված է նաև հարձակվողական բնույթի զինտեխնիկա։ Սա բացառիկ է ձմեռային զորավարժությունների համար, քանի որ նախկինում եթե եղել է տեխնիկա, ապա միայն ռազմական ուղղաթիռ, որը տեղափոխել է հատուկջոկատայիններին A կետից B կետ։
Երրորդ՝ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում Սարիղամիշի տարածքում կամ ռազմավանում, այլ առաջին անգամ անցկացվում է Կարսից դեպի հարավ-արևելք՝ ավելի մոտ Արաքսին և Կարս-Իգդիր ավտոճանապարհին։
Եվ վերջապես չորրորդ, բայց ոչ վերջին․ այս զորավարժությունն անցկացվում է մի ժամանակաշրջանում, երբ քննարկվում է ճանապարհային ենթակառուցվածքների բացման հարցը, երկաթգծերի բացման և կառուցման հարցը, մեծ հաշվով՝ հաշտեցման հարցը, այսինքն՝ բավականին փխրուն և զգայական ժամանակաշրջանում․․․
Մի քանի տարբերություն էլ չեմ թվարակում՝ դրանք թողնելով այն խոսողներին, ովքեր հենց խոսելու, խորհուրդ տալու և վերլուծելու համար պետական բյուջեից աշխատավարձ են ստանում»։
Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին…
Опубликовано Կարեն Հովհաննիսյան Вторник, 26 января 2021 г.