«Իսկ հիմա նայեք այս հողատուի 2014-ի ելույթը արտաքին պարտքի մասին». Բագրատ Եսայան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Իսկ հիմա նայեք այս հողատուի 2014-ի ելույթը արտաքին պարտքի մասին». Բագրատ Եսայան

Արդեն գրել եմ ՀՀ պետական պարտքի աճի մասին։ Հիմա, նայելով առկա տվյալները, ստացվում է հետևյալ պատկերը. առաջին նախագահի կառավարման վերջում Հայաստանի պետական պարտքը կազմում էր մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար, երկրորդ նախագահ Քոչարյանի կառավարման 10 տարիներին այդ պարտքը մնաց նույնը՝ 1.5 միլիարդ, երրորդ նախագահի կառավարման 10 տարիներին այն ավելացավ 4.673 միլիարդով, կազմելով 6.173 միլիարդ, այս տգետ դավաճանի օրոք այն արդեն կազմում է 8.08 միլիարդ դոլար, չհաշված «Հայաստան» հիմնադրամից «գողացված» 110 միլիոն դոլարը և, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, պատերազմի օրերին Ռուսաստանից մատակարարված զենքի՝ մոտ 1.15 միլիարդ դոլարի, շուտով որպես վարկ սպասվող ձևակերպումը։ Այսպիսով, այս վերջիններն էլ հաշվի առնելով, պարտքը կկազմի մոտ 9.34 միլիարդ ԱՄՆ դոլար։ Աճը՝ երկու տարի և ինն ամսում կկազմի 3.167 միլիարդ ԱՄՆ դոլար։

Իսկ հիմա նայեք այս հողատուի 2014-ի ելույթը արտաքին պարտքի մասին։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր