«Եվրոպայի խորհրդում կներկայացնեմ զեկույց սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Եվրոպայի խորհրդում կներկայացնեմ զեկույց սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստում ներկայացրեցի առաջարկ պատրաստել զեկույց՝ սոցիալական ցանցերում հանրային գործիչներին եւ հատկապես կին գործիչներին թիրախավորելու, նրանց ատելության, թշնամանքի թիրախ դարձնելու եւ այդ ամենի դեմ օրենսդրական կարգավորումներով պայքարելու մասին։

Առաջարկն ընդունվեց եւ առաջիկայում ես հենց իմ եւ Եվրոպայի բազմաթիվ հանրային եւ քաղաքական գործիչների ու հատկապես կին գործիչների օրինակով կպատրաստեմ ու կներկայացնեմ զեկույց, թե ինչպես են իշխանության համար դիսկոմֆորտ ստեղծող գործիչներին հստակ սխեմաներով սոցիալական ցանցերում դարձնում ատելության եւ թշնամանքի թիրախ։

Վստահ եմ, որ կգտնենք օրենսդրական այն կարգավորումները, որը հնարավորություն կտա քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում եւ հատկապես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հստակ ուղղորդված ատելություն եւ թշնամանք հրահրողներին։

Այսօր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստում նաեւ բավականին լուրջ բանավեճ տեղի ունեցավ իմ եւ ադրբեջանցի պատվիրակ Ասիմ Մոլլազադերի միջեւ։ Ադրբեջանցի պատգամավորը որոշեց հայտարարել, որ հայկական բանակը փոքր ջոկատներով շարունակում է Արցախի տարածքում սադրանքներ իրականացնել եւ դա պետք է գնահատվի որպես ռազմական հանցագործություն։ Բնականաբար, ես համբերատար ներկայացրեցի ռազմական հանցագործությունների այն «շքերթը», որը արցախյան վերջին պատերազմում կատարել է թուրք-արդբեջանական տանդեմը, ներկայացրեցի, թե ի՞նչ վիճակում են Բաքվի բանտում պահվում հայ ռազմագերիներն ու կոչ արեցի Ադրբեջանի նախագահին հարգել միջազգային իրավունքն ու առանց որեւէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին։

Ես մշտապես ձեռնպահ եմ մնացել նման կադրեր ցուցադրելուց, սակայն ադրբեջանական պատվիրակության ցինիզմն ինձ ստիպեց այսօր ցուցադրել Ջեբրաիլում գլխատված հայ զինվորի նկարը, որը հենց ադրբեջանցիներն են տարածում իրենց սոցիալական ցանցերում եւ հրճվագին գրառումներ անում։

Նշեմ, սակայն, որ Ադրբեջանը հրաժարվում է հայ ռազմագերիներին ճանաչել որպես այդպիսին եւ իրենց պատգամավորները շարունակում են պնդել Ալիեւի անհեթեթ թեզը, որ նրանք ահաբեկիչներ են։

Եւ քանի որ Հայաստանի իշխանությունն ունակ չէ այլեւս զբաղվելու հայ ռազմագերիների խնդրով, դա պիտի անենք ու շարունակելու ենք անել անհատ պատգամավորներս»։

Եվրոպայի խորհրդում կներկայացնեմ զեկույց սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ…

Опубликовано Naira Zohrabyan Среда, 27 января 2021 г.



Նման նյութեր