«Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվը, ինչը երբեք նրանց չի ներվելու». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվը, ինչը երբեք նրանց չի ներվելու». Էդգար Ղազարյան

Բնության ուժով օրերը հաջորդում են մեկը մյուսին։ Մենք չենք կարող կասեցնել այդ բնական ընթացքը։ Օրացույցը բերեց մեզ նաև այս օրվան՝ հունվարի 28-ին, երբ մենք ամեն տարի մեծ հպարտությամբ, ոգևորությամբ, հանդիսավոր նիստերով, երգերով, կենացներով, մաղթանքներով տոնում էինք Բանակի օրը։ Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել են տարիներ շարունակ ձևավորված և կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվն ու դեռ շարունակում են իրենց ամբարտավան գոյությամբ տրորել մեր հոգին և ոգին։ Դա երբեք իրենց չի ներվելու։ Հայկական բանակի մասին մեր երգերը և կենացները հնչելու են միշտ։ Առանց բանակի պետությունը գոյատևել չի կարող։ Մենք կփրկենք մեր պետականության կործանումն այս խուժանի ձեռքերից և վերստին կբարձրացնենք մեր փառահեղ դրոշը, կվերականգնենք մեր զենքի ու զորքի փառքն ու պատիվը։

Լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատու հրամանատարները ՀՀ Վայոց Ձորի մարզի սահմանային հատվածներից մեկում՝ պլանային հրամանատարաշտաբային վարժանքներից մեկի ժամանակ:

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:

Բնության ուժով օրերը հաջորդում են մեկը մյուսին։ Մենք չենք կարող կասեցնել այդ բնական ընթացքը։ Օրացույցը բերեց մեզ նաև այս…

Опубликовано Edgar Ghazaryan Четверг, 28 января 2021 г.



Նման նյութեր