Վաղը դուք ինքներդ ձեզ չեք ներելու
Advertisement 1000 x 90

Վաղը դուք ինքներդ ձեզ չեք ներելու

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղը ուշ կլինի.

2008թ., Նիկոլ Փաշինյան․ «Սիրտս հովացավ ոստիկան ենք ծեծել, ոստիկանի մեքենա ենք վառել․․․»։

2020-21թթ․ Նիկոլի հրամանով ոստիկանը քաղաքացիներին է ծեծում ու անօրինական բերման ենթարկում։

Ո՞ւր  մնաց ոստիկանի հիշողությունը, պատիվն ու արժանապատվությունը։

Այսօր մեր բանակի օրն է, բանակ, որն ապահովել է մեր երկրի անվտանգությունը, մեր երեխաների ու մեր ընտանիքների անվտանգությունը։ Ոստիկաններ, այդ թվում՝ նաև ձեր, իսկ դուք բանակի զինվորների ծնողներին եք ծեծում։

Ոստիկաննե՛ր, դուք, որ Բանակի օրով նիկոլի ցուցումով մարդկանց վրա ձեռք եք բարձրացնում, դուք  ինքներդ ձեր հետ արդյո՞ք հաշտության մեջ էք, արդյո՞ք դուք ձեզ դեռևս արժանապատիվ էք համարում։

Մտածեք՝ եթե ոչ ձեր, ապա գոնե ձեր երեխաների ու ընտանիքի, ձեր ծնողների մասին։ Չէ՞ որ ձեր երեխաները հասկանում կամ հասկանալու են ու ձեզ հարց են տալու՝ արդյո՞ք դուք էլ եք դավաճան, թե՞ միայն դավաճանի հրաման էիք կատարում։ Դուք էլ լավ գիտեք, որ երկուսն էլ նույնն է։

Հարց, որի պատասխանը չեք կարողանալու տալ, բայց այն ամբողջ կյանքում ձեզ տանջելու է։

Խոսքս ուղղում եմ ոչ միայն ոստիկանությանը, ովքեր իրենց վրա են վերցրել ժողովրդին ճնշելու նիկոլի ազգադավ հրամանների կատարումը, այլ նաև ԱԱԾ-ի, դատախազության, ՀՔԾ-ի ու բանակի դեռևս արժանապատվություն ունեցող ծառայողներին։ Համոզված եղեք, որ վաղը նիկոլը չի լինելու, իսկ դուք մնալու եք միայնակ Ձեր ու Ձեր խղճի առաջ, եթե այն Ձեր մեջ դեռ մնացել է։

Բավակա՛ն է թաքնվեք երեխա ու ընտանիք պահելու համար աշխատավարձ ստանալու նյութապաշտ պատճառաբանությունների հետևում։

Նիկոլին ծառայելով՝ վաղը չեք ունենալու ո՛չ հայրենիք, ո՛չ հող ու ջուր և ո՛չ էլ ընտանիք ու երեխա։

Ձեր ղեկավարները նիկոլի կողմից արդեն ունեն երկիրը լքելու երաշխիք, իսկ դուք մնալու եք նիկոլի կողմից թողած ավերակ երկրում։

Մեր չպարտված ու արժանապատիվ բանակի օրվա խորհուրդը  Ձեզ՝ մի՛ դարձեք այս ազգադավ ու անհայրենիք մարդու կամակատարն ու հանցակիցը։

Վաղը դուք ինքներդ ձեզ չեք ներելու։

ԵՎ ուրեմն, կեցցե մեր ԲԱՆԱԿԸ, որ ընկել է, բայց չի ծնկել, փառք մեր հերոսներին, իմ սատարումը մեր հայ գերիներին, հույս ու լույս մեր անհետ կորածներին և մեր խոնարհումը հայրենիքի համար զոհվածներին»։

Վաղը ուշ կլինի
2008թ, նիկոլ փաշինյան․
<<սիրտս հովացավ ոստիկան ենք ծեծել, ոստիկանի մեքենա ենք վառել․․․>>։

Опубликовано Tatul Petrosyan Четверг, 28 января 2021 г.



Նման նյութեր