«Շնորհավոր, ընկերներ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շնորհավոր, ընկերներ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ»

Ստացվեց այնպես, որ Շուշիում իմ ամենավառ ու տպավորիչ հիշողությունը կապված է «Ապրիլյան Մարտական Գործողությունների Մասնակիցների Միության» հետ: 2019-ը թվականի սեպտեմբերի 15-ին Շուշիում տեղի ունեցավ սուրբ մկրտություն, որի ընթացքում հայ քրիստոնյա դարձան Ապրիլյան պատերազմի անմահացած հերոսների չմկրտված զավակները, քույրերը, եղբայրները և այն ամենամոտ հարազատների երեխաները, ովքեր նոր էին ծնվել և կրում էին հերոսների անունը: Քավորներ դարձան ապրիլյանի մասնակից, ԱՊՐԻԼՅԱՆԸ ՀԱՂԹԱԾ ու ԹՇՆԱՄՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԱԾ 44 տղամարդիկ, մկրտվեց 90 մարդ, 260 հարազատների և Արցախի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ: Հայաստանի ոչ ՊՆ-ից, ոչ այլ գերատեսչությունից ՈՉ ՈՔ չեկավ…

2019-ը թվականին կար Արցախը: Ուներ նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ոստիկանապետ, բանակ, ուներ ամեն ինչ ԵՐԿԻՐ կոչվելու համար: Ու էդ երկրի ՍՐՏՈՒՄ տեղի ունեցավ մի բան, որը հիմա արդեն այլևս մոռանալ հնարավոր չէ: Մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անմահացած տղերքին ու հիմա ինչպես պարզվեց նաև ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՀՈՂՆԵՐԻՆ: Հետո եղավ այն, ինչ եղավ…

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց կանգնած էս տղամարդկանց տոնն է այսօր: Նրանց մեջ կան պատվով ու արյունով վաստակած «Մարտական Խաչի» ասպետներ ու հիմա արդեն նաև Արցախի հերոս: Իրենք չեն պարտվել… ԻՐԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՀԱՂԹԵԼ:

Շնորհավոր, ընկերներ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ:

Ստացվեց այնպես, որ Շուշիում իմ ամենավառ ու տպավորիչ հիշողությունը կապված է «Ապրիլյան Մարտական Գործողությունների…

Опубликовано Ruben Mkhitaryan Четверг, 28 января 2021 г.



Նման նյութեր