Ադրբեջանցին Աղդամում պայթել է ականի վրա. նրա ոտքն անդամահատել են
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցին Աղդամում պայթել է ականի վրա. նրա ոտքն անդամահատել են

Հերթական անգամ ադրբեջանցի է պայթել ականի վրա Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածներում։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Ասվում է, որ 37-ամյա սակրավոր Էլմադդին Թոֆիգ օղլուն Միրզաևը վիրավորվել է հակատանկային ականի պայթյունի արդյունքում ՝ դրա վնասազերծման ժամանակ: Նրան տեղափոխել են Աղդամի կենտրոնական հիվանդանոց, որտեղ վիրահատել են, վիճակը գնահատել կայուն ծանր: Միրզաևի ոտքը անդամահատել են։ Նա բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի:

armeniasputnik.am