2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 000-70 000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20 000 դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Նման որոշումը հնարավոր է դարձել ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ, ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
? «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով
2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Пятница, 29 января 2021 г.