«Վաղ թե ուշ «մարգարեն» հեռացվելու է, բայց աղանդը՝ զոմբիներով ու ցինիկ անբարոյականներով, մնալու է՝ շարունակելով թունավորել նորմալ մարդկանց կյանքը». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Վաղ թե ուշ «մարգարեն» հեռացվելու է, բայց աղանդը՝ զոմբիներով ու ցինիկ անբարոյականներով, մնալու է՝ շարունակելով թունավորել նորմալ մարդկանց կյանքը». Կարեն Վրթանեսյան

Երբեմն թվում է, որ նույնիսկ Նիկոլը մինչև վերջ չի հասկանում, թե ինչ հզոր աղանդ է կարողացել կերտել։

Որ մեկ ֆեյսբուքյան հրամանով հազարավոր մարդիկ ուղեղները, բարոյականությունը, խիղճը, ամոթը անջատեն ու ցանկացած ստորություն, ցանկացած անհեթեթություն արդարացնեն։

Այս երևույթին տարբեր անուններ ենք տալիս՝ զոմբիներ, ուղեղները թափած, նիկոլիզմ և այլն… Բայց ցանկացած դեպքում սա աղանդ է, որը երկրպագում է իր «մարգարեին»՝ Նիկոլին։

* * *

Իհարկե, Նիկոլի հիմքը միայն անուղեղ զոմբոզանգվածը չէ։ Այդ աղանդում քիչ չեն նաև մարդիկ, որոնք գիտակցված են ընտրել դավաճանության, ստորության, անբարոյականության ուղին։

Էդ նույն մարդիկ են, որոնք 2018-ին փողոց էին փակում, հետո ԱԺ էին գրավում, իսկ հիմա էլ շարունակում են իրականում աջակցել Նիկոլին, բայց հասկանալով, որ Նիկոլին բացահայտ պաշտպանելն արդյունավետ չէ, սկսում են գլուխ արդուկել, թե. «Էդ քաղաքականությունը սաղ սուտ ա, հոգնել ենք էդ ձեր քաղաքականությունից, սուս արեք»։

Կամ «միայն թե հները հետ չգան» ասելով, այնուամենայնիվ լռում են, երբ ելույթներ են ունենում Քոչարյան Անդոն, Հովիկ Աղազարյանը կամ Հովհաննես Իգիթյանը, Վաղարշակ Հարությունյանը կամ Գագիկ Ջահանգիրյանն ու Բաբելոնի պես հինավուրց այլ անբարոյականներ և անբարոյականների զավակները։

Այդ երեսպաշտ, անբարոյականությունը որպես կյանքի ուղի գիտակցաբար ընտրած մարդկանց ես անվանում եմ #նիկոլաթուրքեր։ Դրանք նիկոլիզմի, այսպես ասած, սպասարկող անձնակազմն են՝ «հովիվներից» մինչև «հովվաշներ»

* * *

Մտավախություն ունեմ, որ Նիկոլից ավելի մեծ խնդիր իր աղանդն է։ Զոմբիներով ու ցինիկ անբարոյականներով։ Վաղ թե ուշ մարգարեն հեռացվելու է, բայց աղանդը մնալու է՝ շարունակելով քայքայել երկիրը և թունավորել նորմալ մարդկանց կյանքը։

Սրանց ազդեցությունը զրոյացնելու միակ ձևը հզոր և անդադար զարգացող կրթական համակարգ ստեղծելն է։ Ի՞նչ նյութական և կադրային ռեսուրսների հաշվին է դա արվելու, ի՞նչ հիմքի վրա, Աստված գիտի։

Կարեն Վրթանեսյանի էջից:

Երբեմն թվում է, որ նույնիսկ Նիկոլը մինչև վերջ չի հասկանում, թե ինչ հզոր աղանդ է կարողացել կերտել։

Որ մեկ ֆեյսբուքյան…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Пятница, 29 января 2021 г.



Նման նյութեր