SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է «Ամեն տոլմա չի որ տոլմա է» օպերացիա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի բանտում, օպերատիվ տվյալներ իրացնելով, այսօր ժամը 15։00-ի սահմաններում, նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ․Մ․-ի անվամբ Վ․Վ․ի կողմից բերված հանձնունքում մի քանի տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող խոշոր չափի բուսական զանգված։ Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: