Շաբաթվա ամենանշանակալից իրադրությունը կարելի համարել երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքը, որի ողջ ընթացքը այս կամ այն տեսանյութերով տարածվում, հուզում ու, իհարկե, որոշների մոտ ջղայնություն էր առաջացնում:
Starnews.am-ը նույնպես իր հրապարակումներով անդրադարձ է կատարել այդ իրադարձությանը:
Վարդուհի Վարդանյանի որդու և Մերիի առաջին հարսանեկան պարը
Թերևս որպես հիշեցում կարելի է ներկայացնել նաև Վարդուհու որդու հուզիչ կատարումը նվիրված սիրելիին:
Իսկ որպես թեմայի «քաղցր» վերջաբան, ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որը հրապարակել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Տեսանյութում նրա որդին պարում է Վարդուհու որդու հարսանիքին տեսագրության ներքո:
Այս շաբաթվա աստղային ամենաքննարկվող իրադարձությունների շարքին կարելի է դասել նաև երգիչ Մարտ Բաբայանի ամուսնալուծությունը: Երգիչը ամուսնալուծությունից անմիջապես հետո հայտարարել է, որ երբեք թույլ չի տա որևէ մեկը վատ արտահայտվի կամ վիրավորի իր երեխայի մոր հասցեին՝ հաստատելով ամուսնալուծության լուրը:
Ձեզ, որպես հիշեցում, ներկայացնում ենք նրանց հարսանիքից մի փոքրիկ հատված:
Ամբողջությամբ՝ starnews.am