Gucci-ն կզբաղվի անտառների վերականգնմամբ
Advertisement 1000 x 90

Gucci-ն կզբաղվի անտառների վերականգնմամբ

Gucci-ն ներկայացրել է բնության պաշտպանության եւ վերականգման ընդլայնված մարտավարությունը։ Այն ստացել է «Natural Climate Solutions Portfolio» անվանումը։ 2018թ․-ին Gucci-ն հասել է ածխածնային չեզոքության, իսկ հիմա ծրագրում է պաշտպանել ու վերականգնել անտառները, որոնք անհետացման եզրին են։ Նորաձեւության տան մյուս ծրագրերի շարքում է նաեւ գյուղատնտեսության պահպանումը։

«Մեր մարտավարության էվոլյուցիան ենթադրում է հստակ գործողությունների շարք, որոնցից առաջնահերթը CO2-ի եւ այլ նյութերի արտանետումների կրճատումն ու ածխածնային չեզոքության պահպանումն են մատակարարման մեր համակարգում։ Միեւնույն ժամանակ մենք սկսում ենք ներդրումներ անել գյուղատնտեսության մեջ՝ որպես մեր մոտեցման կարեւոր բաղադրիչ»,- նշում է Gucci-ի գլխավոր տնօրեն Մարկո Բիզարին։



Նման նյութեր