«21-րդ դարում անհնար է զարգանալ առանց սեփական պետության կողմից աջակցվող փոխադրողի». Նավիկ Խաչիկյան
Advertisement 1000 x 90

«21-րդ դարում անհնար է զարգանալ առանց սեփական պետության կողմից աջակցվող փոխադրողի». Նավիկ Խաչիկյան

Նավիկ Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Առաջին ոլորտը, որը Նիկոլը վերջական խորտակեց դա քաղավիացիան էր`դեռևս 2019 թվականի ամռանը։ Հավատալով իր նշանակած կադրի ՔԱԿ-ի նախագահի հորդորներին`իբր հայերը ունակ չեն սեփական ավիացիա ունենալ, հետևաբար միայն արտերկրյա փոխադրողները կարող են թռչել ՀՀ օդային տարածքում։

Ավիացիոն լուրջ բազմափորձ աշխատունակ կադրերի քանակը այժմ մոտ 300 է (ներառյալ արտերկրներում աշխատող հայ ավիացիոն կադրերը ովքեր պատրաստ են վերադառնալ, եթե պետությունը նախաձեռնի ազգային փոխադրող ստեղծել և օժանդակի դրան)։ Այդ թիվը կազմում է մեր բնակչության ընդամենը 0,0001 %-ը։

Փաստորեն զարմանալի չէ, որ հիմա երկիրը ոտքի կանգնացնելու և արագ զարգացնելու կոչեր անողները պարզապես անտեսում են ավիացիայի նման կարևորագույն ստրատեգիական ոլորտը`ինչը բոլոր արտերկրներում համարվում է առաջնային և իրական ներդրումների համար կարևորգույն ցուցիչ։

21-րդ դարում անհնար է զարգանալ առանց սեփական պետության կողմից աջակցվող փոխադրողի»։

Առաջին ոլորտը, որը Նիկոլը վերջական խորտակեց դա քաղավիացիան էր`դեռևս 2019 թվականի ամռանը։ Հավատալով իր նշանակած կադրի…

Опубликовано Navik Khachatryan Суббота, 30 января 2021 г.



Նման նյութեր