Ինչպիսի՞ն կլինի և ի՞նչ կարժենա մատչելի iPhone SE Plus-ը
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն կլինի և ի՞նչ կարժենա մատչելի iPhone SE Plus-ը

Այս մոդելում Apple-ը կվերադարձնի մատնահետքերի սկաները:

Համացանցում հայտնվել են նոր մանրամասներ մատչելի iPhone SE Plus-ի մասին: Ըստ Apple Lab տեղեկատուի, նորույթը կստանա 6.1 դյույմանոց IPS էկրան՝ Touch ID մատնահետքի սկաներով, որը ներկառուցված կլինի Home կոճակի մեջ:

Բացի այդ, սարքը հագեցած կլինի Apple A14 կամ A13 պրոցեսորով, իսկ նկարահանման հնարավորությունների համար պատասխանատու կլինեն 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկը և 7 մեգապիքսել դիմային տեսախցիկը: Հայտարարվել է նաև օպտիկական կայունացումը, Smart HDR 3 և ​​6 տարբեր դիմանկարային լուսավորության էֆեկտների աջակցությունը: IPhone SE Plus պատյանը կլինի IP67 անջրանցիկ: Նոր ապրանքի գինն ԱՄՆ-ում կկազմի 499 դոլար, իսկ Եվրոպայում` 589 եվրո:

Մասամբ, այս տվյալները համապատասխանում են վաղ արտահոսքին, որտեղ ասվում էր iPhone SE Plus- ի մատնահետքի սկաների թողարկման մասին, որը կարող է շարժվել դեպի կողային եզր կամ նույնիսկ առջևի վահանակի տակ: Նույնիսկ ավելի վաղ պատկերացումներում սմարթֆոնին էր վերագրվում 5,5 կամ 6,1 դյույմանոց էկրան, խոսափողի և սելֆիի տեսախցիկի փոքր կտրվածք, բայց առանց Face ID-ի: Նման նորույթ կարող է ներկայացվել արդեն այս տարի:

Սիրարփի Աղաբաբյան