Խոսքը 6 սմարթֆոնների և պլանշետների մասին է։
Չնայած Apple-ը iOS 14-ը հասանելի է դարձրել բոլոր այն սարքերի համար, որոնք նախկինում ստացել էին iOS 13, հին սմարթֆոնների տերերն այս տարի հաջողակ չեն լինի: Ակնկալվում է, որ iPhone 6s-ի, 6s Plus-ի և բնօրինակ SE-ի աջակցությունը կավարտվի: Այս բոլոր մոդելները սնուցվում են Apple A9 պրոցեսորով: Այս մասին հայտնում է iPhoneSoft-ի ֆրանսիական հրատարակությունը։
Այսպիսով, iOS 15-ը համատեղելի կլինի iPhone 7-ի և ավելի նոր սարքերի հետ՝ այլ կերպ ասած՝ Apple A10 պրոցեսորի առկայությունը կլինի նվազագույն տեխնիկական պահանջը:
Ինչ վերաբերում է iPad-ին, ապա նախատեսվում է դադարեցնել iPad mini 4 (2015), iPad Air 2 (2014) և iPad 5 (2017) սարքերի աջակցությունը՝ դրանք համապատասխանաբար հագեցած են A8, A8X և A9 պրոցեսորներով: Այս շարքերի բոլոր նոր մոդելները պետք է ստանան iPadOS 5: Ցուցակում նշված չէ առաջին սերնդի iPad Pro-ն, որը հագեցած է A9X պրոցեսորով. հավանաբար, օգտվողները հնարավորություն ունեն մեկ այլ թարմացում տեսնելու:
Այս մոդելներին աջակցելու ավարտի մասին լուրեր առաջին անգամը չէ, որ հայտնվում են: Դեռ նոյեմբերին նման տեղեկատվություն էր հաղորդվել իսրայելական The Verifier հրատարակության կողմից:
Սիրարփի Աղաբաբյան