Nokia սմարթֆոնները՝ որպես գովազդ, ավելացվել էին ֆիլմին, բայց պրեմիերայի հետաձգման պատճառով շարքի մոդելներն արդեն հնացել են:
«Մահանալու ժամանակ չկա» ֆիլմում, որը Ջեյմս Բոնդի արկածների նոր մասն է, պետք է լինի Nokia սմարթֆոնների գովազդ՝ մի քանի գլխավոր հերոսներ օգտագործում են այս ապրանքանիշի սարքերը: Խնդիրն այն է, որ ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ, իսկ պրեմիերան հետաձգվել է ևս մեկ տարով: Այսպիսով, այս մոդելներն արդեն շատ հնացած են:
Օրինակ՝ միջին մակարդակի Nokia 7.2 և 8.3 սմարթֆոնները նկարահանվել են մեկ տարի առաջ արդիական ֆիլմերում: Ֆիլմի պրեմիերայի համար նոր ամսաթիվ է նշանակված հոկտեմբերի 8-ը, որի ժամանակ կթողարկվի նոր սերնդի սմարթֆոն:
The Sun-ը հայտնում է, որ կինոընկերությունը, գովազդային գործընկերների հետ միասին, որոշել է վերանկարահանել ֆիլմի որոշ տեսարաններ՝ գովազդն ավելի արդիական դարձնելու համար:
Հնարավոր է, որ ֆիլմի որոշ հատվածներ վերանկարահանել են նաև այլ հովանավորների համար, օրինակ` Omega ժամացույցների կամ Adidas սպորտային կոշիկների:
Սիրարփի Աղաբաբյան