Թռիչք դեպի Մարս՝ «Սուրմալուի» հարակից տարածքից, կամ Միկլուխո-Մակլայի ժամանակ մարդակեր աբորիգեններն ավելի մեծ հույս էին ներշնչում…
Ռուս ճանապարհորդ Միկլուխո-Մակլայը հայտնի է նրանով, որ ուսումնասիրել է Օվկիանիայի տեղաբնակներին և հակառակ ռասիստական տեսակետին, պնդել, որ կրթության շնորհիվ ցանկացած մարդու կարող է դուրս բերել նախամարդուն հավասար տգիտության ճիրաններից:
Հնարավոր է, որ ներկայացվող ձայնագրությունը ինքնագործունեություն է, բայց հակառակն էլ չի կարելի ժխտել, քանի որ հիմա մարտնչող տգիտությունը, համեմված վիրտուալ իրականության խառնաշփոթով, իրական արհավիրք է, որը հնարավոր կլինի հաղթահարել գթասիրտ Միկլուխո-Մակլայների և ապաշխարության ուղին բռնած պրոֆեսոր Պրեոբրաժենսկիների շնորհիվ, որոնք ողողել են մեր մոլորակը շարիկովներով…