Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաններին էլ հանեք պաշտոնից
Advertisement 1000 x 90

Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաններին էլ հանեք պաշտոնից

Անհետ կորած զինծառայողի մայր՝  Վարդուհի Մանուկյանը գրում է.

«Ես հանդիսանալով անհետ կորածի մայր, կապ եմ հաստատել Արարատ Միրզոյանի հետ և դրանից հետո Արցախ են եկել հինգ պատգամավորներ…

Ես անձամբ հարց ուղղելով Անդրանիկ Քոչարյանին,  չստացա իմ հարցերի պատասխանը, քանի որ նա անգամ չգիտեր թե ինչի համար է եկել Արցախ: Դրանից հետո խոստացավ լուծում տալ մեր հարցերին, սակայն մինչ օրս իմ կողմից տրված հարցերը մնացին անպատասխան:

Ուրեմն այս Հայաստանում եթե զինվորի ծնողի հարցը կարող է մնալ անպատասխան, դա ըստ էության ապացույցն է իշխանությունների և համապատասխան մարմինների անգործության:

Անդրանիկը հանդիսանալով անվտանգության հանձնաժողովի նախագահ՝ իր լիազորությունների շրջանակում  չկարողանալով կամ չկամենալով լուծում տալ այս հարցին ասում է,որ դիմենք Սոֆյա Հովսեփյանին,սակայն այսօր եթե կա անհատ, որ մտածում է այս հարցի մասին Սոֆյան է:

Ուրեմն պահանջում եմ.

1.Ձևավորել հատուկ հանձնաժողով, որը ըստ էության կպատասխանի բոլոր հարցերին։
2.Վերջ տալ միայն խոսելու ոճով գործելուց,այլ անցնել գործով ապացուցելուն:
3.Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանել տվյալ պաշտոնից,քանի որ նա մատնվել է անգործության։

Ժամանակն է ձևավորել հայապահպան մտածելակերպով երկիր, որտեղ ինձ նման շատ այլ մարդիկ կստանան համապատասխան հարցերի լուծումները»։



Նման նյութեր