Դանակահարություն Ծաղկաձորի ճոպանուղու մոտ․ 2 եղբայրներն ու նրանց 2 հորեղբոր տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Դանակահարություն Ծաղկաձորի ճոպանուղու մոտ․ 2 եղբայրներն ու նրանց 2 հորեղբոր տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում «Հրազդան» բժշակական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ 34-ամյա Արտակ Մանուկյանը, 30-ամյա Յուրա Մանուկյանը, 27-ամյա Դավիթ Մանուկյանը և 30-ամյա Մհեր Մանուկյանը։

Վերջիններս հրաժավել են հիվանդանոցում հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, և Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։45-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս անհայտ անձի միջև, ով էլ դանակահարել է Դ․, Յ․, Ա․, Մ․ Մանուկյաններին։

Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, դանակահարողի անձի ինքությունը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա․ և Յու․ Մանուկյանները հարազատ եղբայրներ են, իսկ Դ․ և Մ․ Մանուկյանները նրանց հորեղբոր տղաներն են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com