Ո՞ւմ էր պետք ձեր՝ մարդկանց ոգի բարձր պահելուն ուղղված քայլերը
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ էր պետք ձեր՝ մարդկանց ոգի բարձր պահելուն ուղղված քայլերը

Արծրունը սրտաճմլիկ հարցազրույց ա տվել, ասում ա՝ ես քարոզչություն եմ արել, որ մարդկանց ոգին բարձր պահեմ, հիմա եկել, նենց եք մեղադրում, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք:

Ստեղ մի նյուանս կա, որը Արծրունը չի ուզում նշել. խոսքը քարոզչության ու ստի տարբերության մասին է։ Դու կարաս մարդկանց մարտական ոգին բարձր պահես, երբ ունես ռեալ հաջողություններ։ Լավ, սենց ասեմ. երբ 5%-անոց հաղթանակը ներկայացնում ես 35%-ի պես, դա քարոզչություն ա։ Երբ անդադար նահանջն ու ձախողումներն ես ներկայացնում որպես քարոզչություն ու անունը դնում «մարտական ոգին բարձր պահել», դա արդեն սուտ է։

«Ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնելու» մասին. Ես հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, երբ 1 ամիս տարված հաղթական «քարոզչությունից» հետո հրապարակեցին քարտեզն ու բոլորս տեսանք, որ Արցախի հարավը գրեթե չկա։ Դա հոկտեմբերի 24-ն էր։ Մինչ այդ անդադար ասվել էր՝ օջախային մարտեր են, տեղային կռիվներ են, լուրջ բան չկա։ Օջախային մարտերով մենք կորցրեցինք հարավը և դա նորմալ էր…

Միայն մեկ անգամ է Արծրունը հստակ ասել կոնկրետ տարածքային կորստի մասին։ Դա հոկտեմբերի 26-ն էր, երբ ասուլիսի ժամանակ ասաց՝ «հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին»։ Բայց նաև էս պարագայում շտապեց ստել, ասելով՝ բայց իրավիճակը ծայրահեղ չէ։

Տղերք, ախր սա քարոզչություն չէ։ Սա շարքային մուտիլովչիկություն է։ Արծրունն էլ դա շատ լավ հասկանում է, բայց իրան շլանգի տեղ ա դրել։

Ո՞ւմ էր պետք ձեր՝ մարդկանց ոգի բարձր պահելուն ուղղված քայլերը, եթե նույն մարդկանց ողնաշարը մեկ օրում, մեկ ժամում այնպես կոտրեցիք, որ երևի տարիներով չկարողանանք ոտքի կանգնել։ Հիմա, որ եկել ասում եք «մենք մարդկանց չենք խաբել», գետին չեք մտնո՞ւմ։ Խաբելը պոզով-պոչո՞վ ա լինում։

«Կորուստներն անուն առ անուն ասելու» մասին. մենք պատերազմի ավարտից 3 ամիս անց էլ դեռ չգիտենք զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների հստակ թիվը։ Ավելին, անգամ վաղուց հուղարկավորված զինվորների անուններն առ այսօր չկան և ոչ մի ցուցակներում։ Սա, ըստ Արծրունի, կոչվում ա քարոզչություն, մարտական ոգին բարձր պահել, իսկ քաղաքակիրթ հասարակությունում սա շարքային անբարոյականություն ու անարգանք է զոհվածների, վիրավորների, անհետ կորածների ու գերիների հանդեպ։

Արամ Գևորգյանի էջից:

Արծրունը սրտաճմլիկ հարցազրույց ա տվել, ասում ա՝ ես քարոզչություն եմ արել, որ մարդկանց ոգին բարձր պահեմ, հիմա եկել, նենց…

Опубликовано Aram Gevorgyan Вторник, 2 февраля 2021 г.



Նման նյութեր