Այսօր շմոլ գազի արտահոսքից թունավորվել են Ստեփանակերտի 4 բնակիչ, այդ թվում` երկու երեխա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1980թ.ծնված Ա. Ս.-ն և 1982թ.ծնված Ա. Ս.-ն, 2006թ.ծնված Լ. Ս.-ն և 2013թ.ծնված Ա. Ս.-ն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Դեպքի քննությամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: