Վերջին օրերին ակտիվացած իշխանական պրոպագանդիստները հիմա էլ սկսել են ասել, թե «պատերազմի օրերին ձեզ էշի տեղ ենք դրել՝ զորքի պահանջով»: Զորքը, որ իրականում տեսնում էր, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, իբր, զանգել սրանցից «դուխ» է ուզել։ Երիցս ճիշտ է գեներալ Մովսես Հակոբյանը՝ դուք ոչինչ չեք հասկանում բանակից ու պատերազմից, ձերը՝ միայն ժողովրդին էշացնելն է: Վստահաբար ասում եմ՝ չեք գտնի ռազմաճակատում եղած որևէ զինվորի կամ սպայի ում հետաքրքրի էր, թե ինչպե՞ս են թիկունքում նստած ձեզ խափում թե հասել են Գետաշեն կամ հետ են գրավել Վարազաթումբը կամ գերի են վերցրել մայիս բարխուդարովին: Ռազմաճակատում ո՛չ այդ հնարավորությունն է եղել, ո՛չ կապի միջոցը, ո՛չ էլ ժամանակ՝ այդ էշություններին հետևելու։ Նորից եմ կրկնում իրական ռազմաճակատում, դա միայն թիկունքը բթացնելու և Հայրենիքը հանձնելու համար է արվել, իսկ այ զորքին հետաքրքրել է երկու կարևոր հարց՝ ե՞րբ է ի վերջո բանակը սինխորնիզացված աշխատելու, ՀՕՊ( ժողովրդի լեզվով ասած օդը փակվի) հրետանի և հետևակ( հատկապես նահանջած զորքին) և վերջապես, ե՞րբ է հասնելու ներդաշնակված ՄՈԲը, որը՝ այդպես էլ չհասավ, քանի որ դավաճան Նիկոլը դադարեցրել էր համալրումը: Այս ամենը կփաստի ռազմաճակատում եղած յուրաքանչյուր զինվոր: Բայց ցավալին այն է, որ պարտությունից հետո էլ շարունակվում է մարդկանց էշացնելու պրոցեսը, և դուք էք հետայսու որոշում շարունակեք էշանանալ, թե՝ ոչ:
Հավե՛րժ փառք՝ ընկածներին։ Մա՛հ՝ դավաճաններին։
Վահագն Վարագյանի էջից: