Մերձավոր Արևելքում և Կովկասում գոնե ինձ հայտնի չէ որևէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրեժի ավանդույթը, իսկ ոմանց մոտ այն նույնիսկ ունի գրեթե կառուցակարգային երևույթին բնորոշ ընդգծվածություն։ Լա՞վ է, դա, թե վա՞տ, Աստված գիտե, սակայն դրանից չի դադարում գոյություն ունենալ այն փաստը, որ հայերիս շրջապատում չկա և ոչ մի ժողովուրդ, որը մերժում է վրեժի իրավունքը կամ հրաժարվում դրանից։
Եթե մենք՝ որպես ազգ պատրաստվում ենք շարունակել ապրել այս տարածաշրջանում, իսկ ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք ապրել՝ և հենց մեր հայրենի լեռնաշխարհում, ապա ազգային մակարդակում թշնամուց վրեժխնդիր լինելուց հրաժարվելը հավասարազոր է Մերձավոր Արևելքի և Կովկասի արևի տակ տեղ չունենալուն՝ փառավոր պատմություն ունեցած, բայց նույն այդ պատմության անփառունակ գիրկն անցած ազգերի շարքը համալրելուն։
Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը՝ «Եղեգնյա գրչով վրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի էջից:
Մերձավոր Արևելքում և Կովկասում գոնե ինձ հայտնի չէ որևէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրեժի ավանդույթը, իսկ ոմանց մոտ…
Опубликовано Vardan Voskanyan Вторник, 2 февраля 2021 г.