Deport թուրքի հարճին. կանայք Անուշ Բեղլոյանին թուրքի հարճի շոր են նվեր տարել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Deport թուրքի հարճին. կանայք Անուշ Բեղլոյանին թուրքի հարճի շոր են նվեր տարել

Այսօր առավոտյան «Կանանց խորհուրդ»-ի անդամներից Ազգային ժողովի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով դեպորտ անել պատգամավոր Անուշ Բեղլոյանին, ով հակահայկական մտքեր էր հնչեցրել հարցազրույցներից մեկի ժամանակ: Կանայք Անուշ Բեղլոյանին նվեր էին բերել թուրքի հարճի շոր, որը հանձնեցին Ազգային Ժողովի ընդունարանում, որպեսզի փոխանցեն Բեղլոյանին:

Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն  իրականացնում են հակահայկական գործունեություն: Մանկավարժ Մարինա Մադոյանը նշեց, որ իրենք ընտրել են պայքարի ուղին, այլ ոչ թե արտագաղթի և այսուհետ արտահայտելու են իրենց անհանդուրժողականությունը հակահայկական, թրքահաճո յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ:

Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունար, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին:

 

blognews.am