Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
««Ֆեյսբուքում Փաշինյանին ուղղված գրառման համար օգտատերերը 50-150 հազար դրամ տուգանք կվճարեն կամ կազատազրկվեն» վերտառությամբ հրապարակումները, որոնք ողողել են համացանցը՝ մանիպուլյատիվ են:
Չկա նման որևէ նախագիծ, կամ իրավակարգավորում: Խոսքը մասնավոր դեպքերի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)հատկանիշներով հարուցված քրեական գործերի մասին է:
Նշյալ հոդվածի սանկցիան տուգանքն է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Շատ այլ նախագծեր կան, որով խոսքի ազատություն են փորձում սահմանափակել՝ կենտրոնացեք դրա վրա»:
«Ֆեյսբուքում Փաշինյանին ուղղված գրառման համար օգտատերերը 50-150 հազար դրամ տուգանք կվճարեն կամ կազատազրկվեն»…
Опубликовано Robert Hayrapetyan Среда, 3 февраля 2021 г.