Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Թորոսյան Արզումանը Գյումրիից էր։ Ընդունվել էր Բժշկական համալսարան ու զորակոչվել բանակ։ Հոկտեմբերի 1-ից մարտնչել էր Ջեբրայիլի առաջնագծում։
Արզումանը վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։ Ցավոք, հոկտեմբերի 10-ի աղոթքներն անպատասխան մնացին… ԱԹՍ-ի հարվածից զոհվեց Արզումանը։
Նա ու հազարավոր տղերք զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք լուրերին՝ չէր կարող մտնել Արցախի երկինք։ Զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք խոսքերին՝ պետք է խոցվեին այդքան PR-ված ՕՍԱ-ների կողմից, բայց որոնք այդպես էլ չկրակեցին։
Արզումանը հավերժ 19 տարեկան մնաց»։
Թորոսյան Արզումանը Գյումրիից էր։ Ընդունվել էր Բժշկական համալսարան ու զորակոչվել բանակ։ Հոկտեմբերի 1-ից մարտնչել էր…
Опубликовано Aram Gevorgyan Среда, 3 февраля 2021 г.